На сегодня лимит загрузки книг исчерпан.

Подробнее вы можете ознакомиться в правилах.

Подписка
Войти

Наберите команду для подписки, после чего нажмите кнопку вызова.

*920*2# ✆ - подписка на Книжный портал Beeline

Введите пароль, присланный на Ваш телефон в результате подписки.

Например: 374 XX XXXXXX

Новинки:

«Ժուկով ժամանակով լինում ա մի հեր, մի տղա։ Հերը շատ ծերացած ա լինում։ Էնպես որ հայ-հայը գնացել, վայ-վայն էր մնացել։ Օրվա մի օր վեր ա ընկնում՝ մեռնում։ Տղեն մնում ա անփեշակ, անփող։»

«Ասում են մի գիշեր Արևելքի թագավորը էրազ ա տեսնում, որ երկնքիցը գելեր են թափվում։ Զարհուրած վեր ա թռչում տեղից, չի իմանում, թե ո՞նց հասկանա էս էրազը։ Հրաման ա տալիս, թե ով էս էրազը մեկնի, բացատրի, նրան հարիր ոսկի կտամ։»

«Մի անխիղճ ու անսիրտ թագավոր ա լինում։ Սա իր ժողովրդիցը ամեն տեսակ հարկ ա հավաքում, ամա արի տես, որ ինչքան ավել ա հավաքում էնքան ավել ա ուտում իրա նազիր-վեզիրների, սինոդականների ու պալատականների հետ։ Թագավորական խազինեն դատարկվում ա։ Սա կանչում ա նազիր-վեզիրներին.»

«Էն անխիղճ ու անսիրտ թագավորին աստված պատժում ա, իրեք կնիկ ա տալի, մեկը մեկելիցը բեթար։ Դրանցից ամեն մեկը մի ուրիշ տեսակ խասիաթ ա ունենում. մինը` գող, մինը, հեռ լսողանց, բոզ, էն մինն էլ` իրա ասած, լեզվանիկ, անամոթ, լիրբ ու այասզ։ Խեղճ թագավորը չի կարում ս րանց հախիցը գա։ «Էլ ի՞նչ թագավոր եմ,— ասում ա,— որ կնանիքս ինչ ուզում են, խաղում են գլխիս։ Ժողովրդին հարկերի տակ ճկռացնում եմ, չոքացնում, գլխներին պոպոք եմ ջարդում— ամեն տեղ խոսքս անց ա կենում, ամա էս իմ կնանոնց ձեռին կրակն եմ ընկել»։»

«Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Էս թագավորը պսակվում ա, մի ջահել, սիրուն կնիկ ա առնում։ Անց ա կենում ինն ամիս, ինն սհաթ, ինն րոպե, թագուհին ծունկը գետին ա տալիս բերում մի սիրուն տղա։ Կնիկը որ տղա բերի, տան պատերն էլ են խնդում, ուրախանում։»

«Մի շատ աղքատ մարդ ա լինում։ Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում։ Ամեն օր գնում ա, ման գալի, որ մի աշխատանք գտնի։ Մի օր մի մարդ ա պատահում, ասում ա.»

«Դուք իսկի իմացած կա՞ք, որ ծիտը լիզու առնի մարդի նման խոսի,— հարցրեց պապս։ Դուք կասեք՝ «չէ»։ Ես էլ չէի հավատում։ Համա արի տես, որ՝ տեղը որ նեղանա, ծիտը լիզու կառնի, կխոսի։ Այ լսեք, պատմեմ ձեզ։»

«Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:»

«Լինում ա չի լինում մի հարուստ մարդ ա լինում։ Էս հարուստ մարդը հազարներով տավար ու ոչխար, մալ ու դոլվաթ, տուն ու տեղ ա ունենում։ Համա ի՞նչ օգուտ, որ մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ ա լինում, որ կոպեկի համար հոգի ա տալի։ Ոչ տանը, ոչ դուրսը մի մարդ էլա նրանից ոչ մի խեր ու բարիք, ոչ էլ մի պատիվ ու ուրախություն տեսած չի լինում։»

«Ժամանակով մի թագավոր ա լինում։ Էդ թագավորը հլա պսակված չի լինում։ Օրերից մի օր միտք ա անում`»

«։Ժուկով ժամանակով մի մարդ ա լինում, ունենում ա մի մինուճար տղա։ Էս մարդը կանչում ա աղին.»

«Լինում ա լի լինում մի գեղացի մարդ ա լինում։ Էս գեղացին տարին տասներկու ամիս արին քրտինք ա թափում, օր ու գիշեր աշխատում, ամա իրա օրումը մի կուշտ փոր հաց կերած չի լինում` դատածը տանող-տանողի ա լինում։ Ինքը սոված, էրեխեքը սոված։»